Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում՝ " Նոր Զովք" սուպերմարկետի հարևանությամբ, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի երրորդ հարկում։ Բնակարանը մաքուր վիճակում է՝ մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոարտադրության են, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Ապահովված է մշտական ջրով և գազով, տեղադրված է ջրատաքացուցիչ: Ունի խորդանոց, բաց պատշգամբ։ Կահավորված է մասամբ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, այգի, դպրոց և մանկապարտեզ։