Վարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Օրբելի փողոցում՝ Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտ, 10 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ուսումնական հաստատություններ, ժամանցի վայրեր։ Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը։