Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում կապիտալ վերանորոգված լուսավոր բնակարան` 65 քմ մակերեսով, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում, նորակառույց 8 հարկանի շենքի 4-րդ հարկում: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, խոհանոցը սալիկապատված է: Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից ոճով, հագեցած են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Լոգասենյակը երեսպատված է սալիկներով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում է գտնվում Խորհրդարանը, Սիրահարների այգին, մետրոն: Օրավարձ` 50 - 90 $, վարձակալություն` 1200 - 2300 $: