Վարձով է 2 սենյականոց հարմարավետ և յուրահատուկ դիզայնով ստուդիո բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։