Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա մոլի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված է օդորակիչ, հատակը տաքացվող է։ Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։