Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ լուսավորմամբ բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վենորոգված է և դեռևս չբնակեցված: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով ու պրեսգրանիտով։ Ունի ջեռուցման ու հովացման կենտրոնացված համակարգ: Առկա են 2 սանհանգույց, որից մեկը գտնվում է ննջասենյակում: Սանհանգույցները պատված են որակյալ սալիկներով և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, ապահովված անհրաժեշտ պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ, հսկող աշխատակից և սպասարկան վճար: