Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում վարձակալության կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց՝ 85 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ եվրո նորոգված է, դեռևս չի բնակեցվել, ունի բաց պատշգամբ պողոտայի տեսարանով: Բնակարանի ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով: Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է, համալրված է նոր գույքով: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, բարձրորակ վերելակ։ Հարևանությամբ են բոլոր ֆիրմային խանութները, բանկերը, լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը: