Սայաթ Նովա պողոտայի վրա վարձով կամ օրավարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 11 հարկանի քարե շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Դրսի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոարտադրության։ Ինտերնետը և արբանյակային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են, համալրված կահույքով և սանտեխնիկայով։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի կենտրոններ, բանկի մասնաճյուղեր և այլն։