Վարձով է տրվում 2 սենյականոց ստուդիո բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումը կենտրոնացված է։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղեր: