Երզնկյան փողոցում` Բարեկամություն մետրոյի մոտակայքում վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում ստուդիո ոճով վերանորոգված` 43 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը տեղակայված է 10 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է լամինատով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է խորդանոց և բացօթյա պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Բնակարանը նրբաճաշակ կահավորված է և հագեցած տեխնիկայով: Շենքն ունի անխափան վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր սուպերմարկետները, բանկերը և ժամանցի վայրերը: