Վաճառվում է լուսավոր և գեղեցիկ կահավորված 2 դարձրած 3 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հովսեփ Էմինի փողոցում՝ Մերգելյան ինստիտուտի մոտակայքում, 14 հարկանի շենքի 3-րդ հարկում: Այն 2023 թ.-ին կապիտալ եվրո վերանորոգված է, ունի ժամնակակաից ինտերիեր, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և հյուրասենյակը ստուդիո ոճի մեջ են՝ հագեցած որակյալ կահույքով: Սանհանգույցը երեսպատված է սալիկնեով՝ համալրված սանտեխնիկայով, օգտագործված են միայն բարձրակարգ նյութեր: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: