Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության, նաև օրավարձով է տրվում 77 ք.մ. մակերեսով 2 սենյականոց բնակարան Մալխասյանց փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող ալյումինե վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, առկա է բաց պատշգամբ։ Շենքն ունի 4 վերելակ և անվտանգության համակարգ։ Բնակարանի բնակիչներին տրամադրվում է անվճար մուտք դեպի մարզասրահ (24/7), մանկական սենյակ աշխատակցի հսկողությամբ, հանդիպումների սենյակ և աշխատանքային տարածք։ Առկա է 2 ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի գեղեցիկ փակ բակ` կանաչապատ տարածքով: Մոտակայքում են գտնվում խանութները, սրճարանները, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները։