Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Խաչատրյան փողոցում, 5 հարկանի քարե շենքի 1-ին և կիսանկուղային հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է նորաոճ կահույքով և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի առանձին մուտք՝ բակի կողմից և շքամուտքից, ունի անվտանգության նկարահանող համակարգ։ Բնակարանի կոմունալ վճարները կատարվում է սեփականատիրոջ կողմից։