Վաճառվում է 2 սենյականոց լուսավոր բնակարան` 68.9 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում, Երևանի էլիտար թաղամասերից մեկում, Վերին Անտառային փողոցում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, առկա է 1 սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է նորաոճ կահավորանքով, համալրված է կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է վերելակ, կա դոմոֆոն: Սենյակները շատ լուսավոր են: Առկա է բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Բակը խնամված է, ունի մանկական խաղահրապարակ: