Տիգրան Մեծ պողոտայում` Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ վաճառվում է 2 սենյականոց լուսավոր բնակարան ընդհանուր՝ 35 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան քարե շենքի 4-րդ հարկում: Ծածկերը բետոնապատ են: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Կտուրը հիմնովին նոր վերանորոգվել է: Բնակարանը 0-ական վիճակում է, պատերի բաժանումներն արված են, տեղադրվել են եվրո պատուհաններ: Հատակը նախատեսված է տաքացվող սալիկներ, ջեռուցումը` գազի կաթսայի միջոցով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Ունի լավ դիրք, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը, մանկապարտեզը և տրանսպորտային կանգառները: