Մաշտոց - Պուշկին փողոցների խաչմերուկում վաճառվում է գեղեցիկ դիզայնով 2 սենյականոց բնակարան` 3-ի ձևափոխված, որը գտնվում է 4 հարկանի` Ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 65.6 քմ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է և ապահովված է որակյալ տեխնիկայով։ Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Ունի մեծ ներկառուցված պահարան։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը արևկող է, ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Գտնվում է քաղաքի ամենալավ հատվածում, մոտակայքում են բոլոր խանութները, ժամանցի վայրերը և այլն: