Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 59 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նորքի 4-րդ զանգվածում՝ Ա. Բակունց փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է եվրո պատուհանները, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ունի փակ պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բակ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։