Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 60 քմ մակերեսով, որը գտնվում է Նորք Մարաշում՝ Արմենակ Արմենակյան փողոցում, նորակառույց 5 հարկանի շենքի 3-րդ հարկում: Բնակարանը գտվում է վերանորգման փուլում: Վերանորուգումը իրականացվում է ըստ ներկայացված 3D դիզայնի (տես նկարների մեջ): Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո ոճի են: Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով: Տեղադրված են ալյումինե պրոֆիլներով պատուհաններ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ինչպես նաև շենքն ունի հիանալի կանաչապատ բակային հատված: Գնի մեջ ներառված է նաև ստորգետնյա ավտոկայանատեղին: Շենքի կոմերցիոն հատվածում գործելու է Երևան Սիթի սուպերմարկետ, ունի տեսարան դեպի Մարիամ Աստվածածին եկեղեցի։