Երկաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց` գեղեցիկ դիզայնով` նրբերանգ ինտերյերով վերանորոգված բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Օրբելի փողոցում՝ 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկում: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Խոհանոցը ստուդիո ոճի է: Հյուրասենյակի և ննջասենյակների հատակը ծածկված են որակյալ լամինատով: Բնակարանը գեղեցիկ կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, բոլոր պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Ունի բացօթյա պատշգամբ: Շենքն ունի անվտանգության աշխատակից: Մոտակայքում կա դպրոց, դեղատուն, տարատեսակ խանութներ և ժամանցի վայրեր: