Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։