Երկարատև վարձակալության է հանձնվում 2 ձևափոխված 3 սենյականոց այս բնակարանը, որի մակերեսը կազմում է 65 քմ։ Այն կապիտալ վերանորոգված է, կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Մուտքի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ վիտրաժային են։ Ապահովված է մշտական էլեկտրականությամբ, ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Սանհանգույցի և խոհանոցի հատակը պատված է բարձրորակ սալիկներով, իսկ սենյակներում՝ մանրահատակով: Բնակարանը գտնվում է Դավթաշեն թաղամասի Սասնա Ծռեր փողոցի վրա՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Մոտակայքում գործում են բազմաթիվ սրճարաններ, խանութներ և այլն: