Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան` 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝Նալբանդյան փողոցի խաչմերուկում, 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: