Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում, Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 21 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: 2 սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Հատակը ծածկված է լամինատով: Բնակարանը հարմարավետ կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, ունի բաց պատշգամբ: Շենքում առկա է 3 վերելակ, անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։