Վարձով է տրվում ընդարձակ՝ 120 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան Նալբանդյան փողոցում՝ Օղակաձև զբոսայգուց ոչ հեռու, ստալինյան նախագծի 4 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե գորգ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է՝ համալրված է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, կան ներկառուցված պահարաններ։ Առկա է բաց պատշգամբ՝ դեպի փողոց գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում կան բազմազան խանութներ, սրճարաններ և այլն: