Օպերայի դիմաց նորակառույց շենքում վարձով է տրվում երեքը դարձրած չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց բնակելի շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը եվրո վերանորգված է, ինտերիերին տրված են հետաքրքիր գունային և ոճային լուծումներ, ջեռուցվում է գազի կաթսայով (Baxi)։ Ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով, ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը նույնպես հասանելի են։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Ողջ բնակարանը կահավորված է ժամանակակից կահույքով։ Երկու կողմից ունի նաև բաց պատշգամբներ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան Ծիծեռնակաբերդ։ Մոտակքայում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, «ՍԱՍ» սուպերմարկետը, Ս. Շահումյանի անվան դպրոցը, մանկապարտեզ, շատ մոտ է գտնվում կանգառին, ինչպես նաև բանկի մասնաճյուղեր և ժամանցի վայրեր։ Շենքն ունի պահակային ծառայություն, բժշկական կենտրոն, մանկամսուր և տարբեր օֆիսնային տարածքներ: