Խանջյան փողոցի վրա՝ վարձակալության է տրվում 3 սենյականոց, կապիտալ վերանորոգված, այս լուսավոր և արևկող բնակարանը: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ. և գտնվում է 5 հարկանի շենքի 5-րդ հարկում: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը՝ մանրահատակ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Ունի 1 բաց պատշգամբ, որից բացվում է հրաշալի տեսարան։ Կա կաբելային հեռուստատեսություն և «UCOM» գերարագ ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Շենքն ունի վերելակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։