Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 83 քմ մակերեսով, Լենինգրադյան փողոցում, 14 հարկանի կառուցվող շենքի 11-րդ հարկում: Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ սարը: Շենքը կառուցվում է մոնոլիտ տեխնոլոգիայով, բարձր սեյսմակայունությամբ և շահագործման կհանձնվի 2023 թվականի մայիսին: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Ըստ հատակագծի, բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, էլեկտրական լարերն ու խողովակներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Բակը բարեկարգվելու է, նախատեսված է 3 000 քմ կանաչ գոտի, խաղահրապարակ: Գինը 1.150 $ է` 1 քմ-ի համար: