Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում ՝ 5 հարկանի քարե` չեխական նախագծի շենքի 1-ին հարկում: Բնակարանը վերանորոգված է: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի նկուղ և 60 քմ. կից հողատարածք, որը սեփականաշնորհված է և կարելի օգտագործել որպես բակ և ավտոկայանատեղ: Բնակարանն ունի երկկողմանի մուտք` բակի կողմից և շքամուտքից: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։