Մամիկոնյանց փողոցում` Վրացական փողոցի խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց եվրովերանորոգված լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 95 քմ և գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Վերանորոգումն իրականացվել է բարձրորակ շինանյութով, գույքը և տեխնիկան նույպես թանկարժեք արտադրության են: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և նորաոճ կահավորանքով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակի մի մասը տաքացվող է, ծածկված է գրանիտով և լամինատով: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած եվրոպական արտադրության սանտեխնիկայով: Կան ներկառուցված պահարաններ: Առկա է 2 պատշգամբ` փակ և բաց: Մոտակայքում կան բազում խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտի կանգառներ: