Օրբելի փողոցում վաճառվում է լուսավոր 98.4 քմ մակերեսով 3 սենյականոց (2-ի ձևափոխված) բնակարան՝ 9 հարկանի հատուկ նախագծի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է եվրոպական ստանդարտներով՝ դիզայներական լուծումներով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի և լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով, առկա է զգեստասենյակ և դոմոֆոն։ Մեծ բաց պատշգամբից բացվում է Հրազդանի կիրճի գեղեցիկ տեսարան: Շենքում կա որակյալ վերելակ։ Բակը բարեկարգ է, առկա է մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, մետրոյի և տրանսպորտի կանգառներ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։