Վաճառվում է, երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց` 115 քմ մակերեսով լուսավոր բնակարան Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 22 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում, Դալմա առևտրի կենտրոնի մոտ։ Բնակարանը բարձրորակ շինանյութով և դիզայներական լուծումներով կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող պրեսգրանիտով։ 2 սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և Հրազդանի կիրճ։ Շենքում կա 2 վերելակ, անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղի՝ հավելավճարով։ Բակը խնամված է, ունի մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։ Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ հավելավճարով: