Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 1-ին թաղամասում՝ 9 հարկանի պանելային շենքի 1-ին բարձր հարկում: Այն կապիտալ վերանորոգված է` բարձրորակ նյութերով։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, փայտե պատուհաններ և միջսենյակային դռներ, հատակը ծածկված է փայտե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է թանկարժեք օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, տեղադրված է ջակուզի: Առկա է նաև նկուղ` 10 քմ. մակերեսով: Տեղադված է անվտանգության համակարգ: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Լրացուցիչ գումարով կարելի է ձեռք բերել նաև քարե ավտոտնակ` հեռակարավարվող դարպասներով: Բնակարանը նաև հարմար է կոմերցիոն տարածքի համար, ունի առանձին մուտք` դեպի փողոց: