Վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 104 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Աբովյան փողոցի խաչմերուկում, 11 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակիչների միջոցով, բնակարանը ապահովված է տաք և սառը ջրով։ Կահավորված է և հագեցած անհրաժեշտ կենցաղային իրերով և տեխնիկայով: Ունի ընդարձակ բաց պատշգամբ` դեպի Աբովյան փողոց բացվող: Շենքն ունի անվտագության համակարգ, վերելակ: Բնակարանը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` անմիջապես հարևանությամբ են գտնվում ցանկացած տեսակի ժամանցի վայերեր, խանութներ, Հանրապետության հրապարակը և մետրոն: