Թումանյան - Խանջյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 98 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ վերանորոգում ունի, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանը հարմարավետ կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Կա բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և այլն։