Կասկադի հարևանությամբ` Թամանյան փողոցի վրա, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է օդորակիչ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Սանհանգույցը սալիկապատ է։ Դրսի դուռը երկաթյա է։ Մոտակայքում կարող եք գտնել այն ամենը ինչ ձեզ հարկավոր է հարմարավետ կյանք վարելու համար։ Օպերայի և բալետի թատրոնը, մանկական ատրակցիոններով այգին, սրճարանները և ռեստորանները գտնվում են մի քանի քայլ այն կողմ։ Փոքր ինչ հեռու կգտնեք Շահումյանի անվան դպրոցը, մանկապարտեզ և այլն։