Բնակարանը վաճառվում կամ վարձակալության է տրվում Թումանյան և Փարպեցի խաչմերուկում` SAS սուպերմարկետի, Օպերայի և Բալետի շենքի մոտ: 3-ը դարձրած 4 սենյականոց գեղեցիկ, հարմարավետ, արևկողմ այս բնակարանը 4 հարկանի շենքի 2-րդ հարկում զբաղեցնում է 85 ք.մ: Բնակարանը եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, ամբողջությամբ կահավորված է, կան ներկառուցված պահարաններ, հատակը տաքացվող է: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են, պատուհանները` եվրոպական արտադրության, մուտքի դուռը` երկաթյա: Բնակարանում անցկացված են ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Մոտակայքում կան դպրոց, մանկապարտեզ, բազմաթիվ խանութներ: