Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ 7 հարկանի քարե շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հյուրասենյակի և խոհանցի հատակը ծածկված է սալիկով, իսկ ննջարաններում՝ մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Թումանյան փողոց։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Շենքն ունի վերելակ։