Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայի և Բուզանդ փողոցների խաչմերուկներում, 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, առկա է ներկառուցված պահարաններ։