Վարձով է տրվում կամ վաճառվում է 2 դարձված 3 սենյականոց լուսավոր բնակարան 84 քմ մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, նորակառույց 16 հարկանի շենքի 13-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ նորոգված է, բոլոր սենյակները կահավորված են, հագեցած են բարձրորակ արտադրության տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Սանհանգույցները պատված են կերամիկական սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Ունի 1 բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան: Շենքում գործում է 2 վերելակ, ունի դոմոֆոն, ապահովված է անվտանգության համակարգով, բակում կա խաղահրապարակ։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: