Նոր Նորքում՝ Ա. Բակունցի փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 78 քմ.: Այն գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում: Բնակարանը բացի շենքի մուտքից ունի նաև ետնամասից մուտք, և փոքրիկ բակային հատված: Կա նաև նկուղ: Այն ունի մոտ 10 տարվա վերանորոգում, ջրագծերը հիմնովին փոխվել են: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: Ունի շատ լավ դիրք, հարևանությամբ կան սուպերմարկետներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոց և տրանսպորտի կանգառներ: Գինը ներառում է կահույքն ու տեխնիկան: