Վաճառվում է 3 սենյականոց 60 քմ մակերեսով բնակարան Նորագավիթի 1-ին փողոցում, որը 1 հարկանի շինություն է և հարևանությամբ` այլ բնակարանների հետ ունի ընդհանուր բաժանարար պատեր: Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Կա նկուղ՝ 8 քմ մակերեսով: Տանիքը վերանորոգված է: Բակում կա մանղալ և կայանատեղի: