Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակից ոչ հեռու վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան՝ 130 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, ապահովված է կենտրոնացված ջեռուցման ու հովացման համակարգով: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը հարմարավետ կահավորված է, համալրված տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ունի տեսարան դեպի Հյուսիսային պողոտա: Շենքում գործում է վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են բոլոր խանութները, բանկերը, Օպերայի և բալետի թատրոնը, սրճարաններն ու ժամանցի վայրերը: