Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որը գտնվում է 22 հարկանի նորակառույց շենքի 18-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 226 քմ.։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում՝ սենյակների բաժանումներն արված են, պատերը գաջված են, պատուհանները տեղադրված են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ` տերասսա` 100 քմ. մակերեսով` հիանալի տեսարանով դեպի ողջ քաղաքը: Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի համար նախատեսված: