Վաճառվում է 4 սենյականոց նորաոճ և ընդարձակ բնակարան 201 քմ մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում, 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, լամինատով և պրեսգրանիտով։ 2 սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ։ Բնակարանում կա նաև հարմարավետ զգեստասենյակ: Առկա է 4 բաց պատշգամբ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ։ Շենքում կան վերելակներ: Վաճառքի գնի մեջ մտնում է ավտոկայանատեղին և բնակարանի գույքը: Մոտակայքում են բանկեր, դպրոց, մանկապարտեզ, խանութներ, սրճարաններն ու ժամանցի վայրերը։