Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 296 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մոսկովյան փողոցում՝ 13 հարկանի էլիտար նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Բոլոր ննջարաններում նախատեսված են սանհանգույցներ: Բնակարանն ունի երկկողմանի տեսարան և 1 բաց և 1 ֆրանսիական պատշգամբ։ Պատշգամբից բացվում է տեսարան դեպի Մասիս սարը և Կասկադ համալիրը: Շենքը բնակեցված է, ունի անվտանգության համակարգ և ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։