Վաճառվում է 3 սենյականոց (4-ի ձևափոխված)` 171 քմ մակերեսով բնակարան Անտառային փողոցի 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Երկու սանհանգույցները լոգախցիկով և լոգարանով սալիկապատված են բարձրորակ սալիկներով։ Առկա է գեղեցիկ տեսարանով 2 բաց պատշգամբ, զգեստասենյակ և 2 կայանատեղ՝ շենքի ստորգետնյա կայանատեղիում։ Շենքում կա վերելակ և անվտանգության համակարգ։