Վաճառվում է 142 քմ մակերեսով 4 սենյականոց ընդարձակ բնակարան 17 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում ՝ Փավստոս Բուզանդ փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, որտեղից շքեղ տեսարան է բացվում դեպի քաղաք: Բոլոր կոմունիկացյաններն անցկացված են: Ըստ հատակագծի` բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից, ունի 2 ընդարձակ բաց պատշգամբ՝ Արարատի և քաղաքի չքնաղ տեսարաններով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են քաղաքի ամենալավ սրճարաններն ու խանութները, սուպերմարկետներն ու զվարճանքի վայրերը: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: