Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ, շքեղ և յուրահատուկ դիզայնով լուսավոր բնակարան՝ 175 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ "Արարատ" համալիրի 5 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է, հյուրասենյակը բուխարիով է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը մասամբ ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Ջեռուցումը կենտրոնացած է։ Բնակարանում, հյուրերի ընդունելության համար, հատկացված է հատուկ հյուրասենյակ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքը։ Շենքն ունի անվտանգության համակարգ և մեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղեր։ Մոտակայքում եմ կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։