Եվրոպական չափանիշներով վերանորոգված, արևկող և բարձրաճաշակ ոճով ձևավորված այս 4 սենյականոց ընդարձակ բնակարանը գտնվում է Բուզանդ փողոցում` 17 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 210 քմ է։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով։ Դրսի դուռը երկաթյա է, պատուհանները՝ վիտրաժային են՝ տեսարանով դեպի այգի։ Ջեռուցումը կենտրանացված է, տեղադրված է 6 հատ օդորակիչ։ Հատակի գրանիտապատ հատվածը տաքացվող է։ Բնակարանը ամբողջովին կահավորված է և հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկայով։ Հյուրասենյակում կա մարմարից գործող բուխարի։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, սանհանգույցները համալրված սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ 1 մեքենայի համար հավելավճարով։ Արժեքի մեջ ներառված է ողջ կահույքն ու տեխնիկան։