Վաճառվում է 4 սենյականոց 102 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Երկու բնակարան հարկում միավորված են՝ մեկ մուտքով։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է լոֆթ ոճով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Երկու սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգարան և լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ։ Ննջասենյակներից մեկում կա ներկառուցված հանդերձարան։ Ունի 3 փակ պատշգամբ, մեկը՝ բաց, գեղեցիկ տեսարանով։ Առկա է նկուղ՝ 10 քմ մակերեսով և 1 մեքենայի քարե ավտոտնակ՝ հեռակառավարվող դարպասով։ Մոտակայքում են գտնվում խանութներ, զբոսայգի, դպրոց, բանկի մասնաճյուղեր և տրանսպորտի կանգառներ։ Վաճառվում է խոհանոցի և ներկառուցված պահարանների հետ։